Մադուրոն հայտնել է ԱՄՆ-ի հետ երկխոսության պատրաստակամության մասին
Վենեսուելան պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսությանը, երկրների միջեւ հարաբերությունների նոր բնույթի հույս կա, հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես նախագահ Թրամփին ասել եմ, որ եթե ինչ-որ մի օր՝ այսօր կամ ապագայում հարգալից երկխոսության եւ ըմբռնման համար հնարավորություն ստեղծվի, ես պատրաստ կլինեմ ձեռք մեկնելու… Տա Աստված»,- ասել է նա ամերիկացի լրագրող Մաքս Բլյումենտալին:
«Ես հույս ունեմ, որ լույսի փայլատակում կա եւ երկխոսության, ԱՄՆ-ի եւ բոլիվարական հեղափոխության ու Վենեսուելայի հետ հարաբերությունների նոր բնույթի հույս»,- հավելել է Մադուրոն:
Հունվարի 21-ին Վենեսուելայում զանգվածային ցույցեր էին սկսվել նախագահ Մադուրոյի դեմ՝ նրա երդմնակալությունից հետո կարճ ժամանակ անց: Ընդդիմության կողմից վերահսկվող Ազգային ասամբլեայի ղեկավար Խուան Գուայդոն իրեն ապօրինի հռչակել էր պետության ժամանակավոր ղեկավար: ԱՄՆ-ի գլխավորությամբ Արեւմուտքի մի շարք երկրներ հայտարարել էին Գուայդոյին ճանաչելու մասին: Մադուրոն իր հերթին խորհրդարանի ղեկավարին անվանել էր ԱՄՆ խամաճիկ: Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան եւ մի շարք երկրներ Մադուրոյին աջակցել էին որպես լեգիտիմ նախագահի: Մոսկվայում Գուայդոյի «նախագահական կարգավիճակը» գոյություն չունեցող էին անվանել:
Ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Մադուրոն հայտնել է, որ իր դեմ մահափորձը կատարվել է Բոլթոնի հրամանով :
Operativ լրատվականը հաղորդել էր նաև, որ ԱՄՆ-ն մտադիր է օգտագործել գործողությունների բոլոր տարբերակները՝ Մադուրոյին պաշտոնանկ անելու համար :