Անհայտ անձինք կողոպտել են Մեքսիկայի Մետաղադրամների պալատը 2,6 մլն դոլարի չափով
3 հանցագործ կողոպուտ են կազմակերպել Մեքսիկայի Մետաղադրամների պալատում 2,6 մլն դոլարի չափով, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով Aristegui Noticias պարբերականին;
Վախեցնելով պահակին՝ նրանք մտել են շենք: Նշվում է, որ հանցագործները վերցրել են ժամացույց, ինչպես նաեւ 2,6 մլն դոլարի չափով մետաղադրամ, ապա դեպքի վայրից թաքնվել մոտոցիկլով:
Կողոպուտի արդյունքում տուժածներ չկան: Այժմ ոստիկանությունը փնտրում է գողերին: