Ford Transit մակնիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է կոմբայնին. կա 1 տուժած. (Տեսանյութ և լուսանկարներ)
Այսօր, օգոստոսի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։15-ի սահմաններում Ford Transit մակնիշի 281 AG 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել է կոմբայնին, հաղորդում է Shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կոմբայնավարը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։
Ոստիկանությունը պարզում է Ford-ի վարորդի և կոմբայնավարի ինքությունը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի