Չինաստանը դադարեցրել է ԱՄՆ-ից գյուղատնտեսական արտադրանքի գնումները
Չինական ընկերությունները ժամանակավորապես դադարեցրել են ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի գնումները, հայտնում է Չինաստանի առեւտրի նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այս միջոցառումն ընդունվել է ի պատասխան Վաշինգտոնի որոշման սեպտեմբերի 1-ից 300 մլրդ դոլար ընդհանուր արժեքով չինական ապրանքների համար 10 տոկոս մաքսատուրք սահմանելու մասին:
Չինաստանի Պետական խորհրդի Սակագների կոմիտեն նաեւ քննարկում է ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման մաքսատուրքերի բարձրացման հնարավորությունը, որոնց մատակարարումների գործարքները կնքվել են օգոստոսի 3-ից հետո: