Կանայք ավելի հաճախ են ենթարկվում բռնության. Մարդու իրավունքների պաշտպան
Մարդու իրավունքների պաշտպանը կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելման հարցում Պաշտպանի դերին, ինչպես նաև օրենքի իրազեկմանը նվիրված ծրագրի շրջանակում հրապարակել է իրազեկող տեսանյութ ընտանիքում բռնության կանխարգելման վերաբերյալ:
Ամուր ընտանիք, ապահով միջավայր և առողջ հասարակություն ունենալուն աջակցելու կոչ պարունակող տեսանյութը հեռարձակվելու է նաև մարզային հեռուստաընկերություններով։