Ծնողները 35 հազար ֆունտ սթերլինգ են ծախսել, որպեսզի իրենց կաթվածահար որդուն ճիշտ ախտորոշում տրվի
Լոնդոնի մերձակայքից Վալենտինո Էրոդոտը խորհրդավոր հիվանդությամբ է հիվանդացել, որը կաթվածի պատճառ է դարձել:
The Daily Mail-ը հաղորդում է, որ 2018-ի հունվարին երիտասարդը սուր ցավ եւ է այրոց է զգացել կրծքի շրջանում, իսկ 4 օր անց հոսպիտալացվել վերջույթների շարժունության հետ կապված խնդիրների պատճառով: Այնուհետ 2 ամիս անց նա կաթվածահար է եղել, ինչի պատճառով նա կարողանում է տեղաշարժվել միայն հաշմանդամի սայլակով:
Այս ամբողջ ընթացքում նրա ընտանիքը մոտ 35 հազար ֆունտ սթերլինգ է ծախսել բժշկի որոնումների համար, որը կկարողանար ճիշտ ախտորոշում տալ:
Վալենտինոյին արդեն փորձել էին բուժել գաստրիտից, Լայմի հիվանդությունից (ամսական 1200 ֆունտ արժողությամբ սննդային հավելումներով), քրոնիկ հոգնածության համախտանիշից եւ գլյունտենային ատաքսիայից: Այս ամենը ոչ մի արդյունք չի տվել: Ընդ որում ոչ արյան անալիզները, ոչ ԿՏ-ն առողջության հետ կապված խնդիրներ չեն հայտանբերել:
Հարազատների միակ հույսը գենետիկ անալիզն է եւ անհրաժեշտ գումարի հավաքման համար նրանք դիմել են քրաուդֆանդինգային ծառայությանը: