Հայաստան-Արցախ-Սփյուռք ամենակարող միասնությունը չեզոքացնում է թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերները. Ղուլյան
Հայաստան-Արցախ-Սփյուռք ամենակարող միասնությունը չեզոքացնում է թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերները: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է Արցախի խորհրդարանի խոսնակ Աշոտ ղուլյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Համահայկական խաղերի հազարավոր մասնակիցներն ու երկրպագուները Ստեփանակերտը լցրել են աննկարագրելի աշխուժությամբ եւ կյանքով այնպես, որ կարծես մոռանում ես, որ մի քանի կիլոմետր այն կողմ՝ սահմանին, վտանգն ամեն վայրկյան է: Հայաստան-Արցախ-Սփյուռք ամենակարող միասնության առաջ չեզոքանում են թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերները, եւ վերածվում դեպի նոր հաղթանակներ եւ վերելքներ տանող հնարավորությունների:
Արցախի շուրջ կենտրոնացող ներուժը ի զորու է ամրապնդելու մեր ընտրած ճանապարհի նկատմամբ վստահությունն ու միասնական հայրենիքի հզորացման ու զարգացման վճռականությունը: Մեզ մնում է միայն ճիշտ օգտագործել այդ անպարտելի ուժը»: