«Մարտի 1» -ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանն ազատ արձակվեց (Տեսանյութ)
«Մարտի 1» -ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող նախկին բարձրաստիճան ոստիկան Գեղամ Պետրոսյանը քիչ առաջ ազատ արձակվեց «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից:
Նշենք, որ այսօր լրացավ Պետրոսյանի՝ երկու ամսով կալանքի տակ գտնվելու ժամկետը, սակայն ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն չի ներկայացվել դատարան ժամկետը երկարաձգելու հարցով:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ 70–ամյա Գեղամ Պետրոսյանին Մարտի մեկի իրադարձություններից 10 տարի անց մեղադրանք է առաջադրվել հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին սպանելու համար: Դատարանը նրա նկատմամբ կալանավորման որոշում էր կայացրել ապրիլի 4–ին։
Հիշեցնենք, որ Զաքար Հովհաննիսյանը մահացել է 2008թ. մարտի 2-ին Երեւանի թիվ 3 կլինիկական հիվանդանոցում՝ ստացած հրազենային վնասվածքից։
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը գրել էր, որ ՀՔԾ-ն չի երկարացրել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանի կալանքի ժամկետը :