Հրայր Մկոյանն ընտանեկան հանգամանքների պատճառով վերադառնում է «Շիրակ»
Երեւանի «Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը պաշտպան Հրայր Մկոյանի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը ցանկանում էին շարունակել համագործակցությունը, սակայն 32-ամյա ֆուտբոլիստն ընտանեկան հանգամանքների պատճառով ցանկություն հայտնեց վերադառնալ հայրենի քաղաքի թիմ` «Շիրակ»:
Մկոյանը 20 պաշտոնական հանդիպում է անցկացրել «Ալաշկերտում»` դառնալով մեկական գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Ալաշկերտի» ղեկավարությանը, մարզչական շտաբին և ամբողջ անձնակազմին` համատեղ աշխատանքի համար: Միասին մենք ունեցանք նշանակալի հաղթանակներ»,- նշել է Մկոյանը:
«Ալաշկերտը» շնորհակալություն է հայտնում փորձառու ֆուտբոլիստին նվիրված աշխատանքի համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում: