Գլազգոյում նախքան տրանսատլանտյան թռիչքը ձերբակալել են երկու օդաչուներին, որոնք գտնվում էին ոչ սթափ վիճակում
Երկու օդաչուներին արգելել են թռիչք կատարել դեպի Միացյալ Նահանգներ, երբ նրանք չեն անցել սթափության թեստը Շոտլանդիայի Գլազգոյի օդանավակայանում, հաղորդում է Independent-ը։
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան նախքան Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքի թռիչքը, որը նախատեսված էր 09:00-ին, սակայն օդաչուներին ձերբակալելուց հետո հետաձգվել էր։
Նրանք ձերբակալվել էին ոգելից խմիչքների կամ թմրանյութերի ազդեցության տակ գտնվելու կասկածանքով։
«Շոտլանդիայի ոստիկանությունը կարող է հաստատել, որ 61 եւ 45 տարեկան երկու տղամարդիկ ձերբակալվել են եւ վերցվել կալանքի տակ մինչեւ դատարան ներկայանալը․ դատը կկայանա օգոստոսի 6-ին։