Ռուսաստանում վերանորոգող բրիգադների մրցույթի մասնակիցները պատրաստել են սուրճ և ձվածեղ Տ-80 տանկի ջերմությամբ
Կիրակի Հինգերորդ Բանակային միջազգային խաղերի (ԱրՄԻ-2019) «Ռեմբատ-2019» վերանորոգող բրիգադների մրցույթի մասնակիցները պատրաստել են սրճեփում սուրճ եւ ձվածեղ Տ-80 տանկի ջերմությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՌԴ-ի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։
«Մրցումների բացման օրը Օմսկի զրահապատ ինժեներային ինստիտուտի զինծառայողները, կիրառելով Տ-80 տանկի ԳՏԴ-1000Տ շարժչի ջերությունը, պատրաստել են նախաճաշ «Ռեմբատ» մրցույթի մասնակիցների համար։ Վարորդ մեխանիկները, օգտագործելով հատուկ սարքավորումներ, զարմացրել են մրցարշավի մասնակիցներին սրճեփում պատրաստված բուրեղ սուրճով եւ ձվածեղով»,-ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Մրցարշավը կանցկացվի օգոստոսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում։ Մրցումներին կմասնակցեն Վենեսուելայի, Կոնգոյի, Լաոսի, Ուզբեկստանի, Մոզամբիկի, Կամբոջայի, Հորդանանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները։
Օգոստոսի 3-17-ը ՌԴ-ի, Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Չինաստանի, Ղազախստանի, Հնդկաստանի, Իրանի, Մոնղոլիայի եւ Ուզբեկստանի 25 պալիգոններում կանցկացվեն Հինգերորդ Միջազգային բանակային խաղերը՝ ուսումնառազմական խաղեր ՌԴ-ի եւ մի շարք այլ երկրների զինծառայողների մասնակցությամբ։ Խաղերը կազմակերպվել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարության կողմից։ ԱրՄԻ-ի ընթացքում իրենց հմտություններն ու ունակություններն են ցուցադրում զինվորներն ու սպաները, որոնք ներկայացնում են տարատեսակ զորքեր եւ ստորաբաժանումներ։