ՀՔԾ-ն չի երկարացրել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանի կալանքի ժամկետը
«Մարտի 1» -ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող նախկին բարձրաստիճան ոստիկան Գեղամ Պետրոսյանը վաղը՝ օգոստոսի 4-ին, ամենայն հավանականությամբ ազատ կարձակվի «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից։ Այս մասին News.am լրատվականին հայտնել է Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գևորգյանը։
Բանն այն է, որ վաղը լրանում է նրա՝ երկու ամսով կալանքի տակ գտնվելու ժամկետը, սակայն ՀՔԾ քննիչի կողմից մինչ այս պահը միջնորդություն չի ներկայացվել դատարան Գեղամ Պետրոսյանի կալանքը երկարացնելու հարցով, ուստի ՀՔԾ-ն ամենայն հավանականությամբ որոշում պետք է կայացնի նրա խափանման միջոցը փոխվելու վերաբերյալ։
Նշենք, որ թե դատախազությունը, և թե Հատուկ քննչական ծառայությունը խուսափեում են մեկնաբանել՝ արդյոք Պետրոսյանի խափանման միջոց կալանավորումը երկարաձգելու միջնորդություն ներկայացվել է, թե ոչ։
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ 70–ամյա Գեղամ Պետրոսյանին Մարտի մեկի իրադարձություններից 10 տարի անց մեղադրանք է առաջադրվել հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին սպանելու համար: Դատարանը նրա նկատմամբ կալանավորման որոշում է կայացրել ապրիլի 4–ին։
Հիշեցնենք նաև, որ Զաքար Հովհաննիսյանը մահացել է 2008թ. մարտի 2-ին Երեւանի թիվ 3 կլինիկական հիվանդանոցում՝ ստացած հրազենային վնասվածքից։