«Չելսին» խուսափեց պարտությունից Գերմանիայում (Տեսանյութ)
Լոնդոնի «Չելսին» Գերմանիայում ընկերական հանդիպում է անցկացրել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ։
Առաջին խաղակեսում դաշտի տերերը հաղթել են 2։0 հաշվով, սակայն ընդմիջումից հետո անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմը երկու 11 մետրանոցների շնորհիվ խուսափել է պարտությունից՝ 2։2։
Ընկերական հանդիպում
«Բորուսիա Մ․» - «Չելսի»՝ 2։2
Ալասան Պլեա, 13, Յոնաս Հոֆման, 39 – Թեմի Աբրահամ, 59, 11մ, Ռոս Բարքլի, 86, 11մ