Երևան, 19.Ապրիլ.2024, 00:00 |
Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ... Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ... Տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամաս... Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու... Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ... Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ... Ալիևը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե... Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում... Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն... Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտես... Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման... Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խոր... Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրա... KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ Կառավարությանը նոր... Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պ... Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վե... Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանությու... Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տու... Լավրովը լկտիություն է անվանել Հայաստանին Ռուս... Արդարադատության նախարարի տեղակալներն ընդունել... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վ... Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը ... Երևանի մանկապարտեզներում երկարօրյա ծառայությո... Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որ... Աքորի գյուղում այրվել է չգործող պահեստ Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարո... ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պաղեստինի վերաբ... Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսե... Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա ... ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեց... Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 7 ... Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի ... Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են... Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկ... Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարա... Իրանում պայթյուններ են լսվել․ ԶԼՄ-ները հայտնո... Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Աստղագուշակ` ապրիլի 19-ի համար Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատ... Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ը... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փ... Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի... Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչ... Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռել... Բախվել են «Mercedes»-ն ու «Կամազ»-ը․ 3 հոգի տ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 19... ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարա... Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ... Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա ... Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապար... Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասե... Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ... Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա ար... 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛... Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովո... ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազութ... Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հր... Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ» Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում... Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մ... Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթեր...

Սեղանի հաշիվը փակելու շուրջ վեճի ժամանակ հաճախորդը դաժանաբար սպանել է Աբովյանի «Օլե» ակումբի տնօրենին (Տեսանյութ)

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գեղամ Մարգարյանի նախագահությամբ ավարտվել է Հակոբ Արշակյանի գործի դատական քննությունը:

1992 թվին ծնված Հակոբ Արշակյանը դեպքի պահին 24 տարեկան էր: Նրան մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հոկտեմբերի 29-ին, ժամը 21-ի սահմաններում Հակոբ Արշակյանը ընկերոջ՝ Միքայելի հետ գնացել է Աբովյան քաղաքի «Օլե» ակումբ:

Նրանք զբաղեցրել են ակումբի սրահում գտնվող սեղաններից մեկը, օգտագործել են ոգելից խմիչք ու զվարճացել են մինչև գիշերվա ժամը 1-ն անց 30-ը:

Այդ ընթացքում Հակոբ Արշակյանը, ըստ մեղադրանքի, նկատել է, որ ակումբի սրահում մեկ այլ սեղանի մոտ անծանոթ աղջկա հետ նստած է իր ընկերներից՝ Սարգիսը:

Հակոբը տեղափոխվել է Սարգսի սեղանի մոտ:

Ժամը 1-ն անց 30-ի սահմաններում Հակոբը վճարել է իրենց սկզբնական սեղանի հաշիվը և ցանկացել է դուրս գալ ակումբից: Դուրս գալու ժամանակ նա նկատել է, որ Սարգիսը մտնում է ակումբի տնօրեն Մամիկոն Գ.-ի աշխատասենյակ:

Հակոբը ցանկացել է իմանալ՝ ինչու է Սարգիսը մտել տնօրենի աշխատասենյակ, ինքն էլ է ներս մտել:

Պարզվել է՝ Սարգիսը բավական գումար չուներ սեղանի հաշիվը փակելու համար, նա խնդրել է տնօրենին, որ հաշիվը վճարի մի քանի օր հետո:

Հակոբ Արշակյանը, ըստ մեղադրանքի, անհարկի միջամտել է ընկերոջ ու ակումբի տնօրենի խոսակցությանը և վիրավորական արտահայտություններ է արել տնօրենի հասցեին, մասնավորապես՝ նրան ասել է. «Ի՞նչ կապիկություններ եք անում»:

Վեճ է առաջացել Հակոբի ու ակումբի տնօրենի միջև: Վեճին միջամտել է նաև տնօրենի ընկեր Հրաչյան, ում Սարգիսը անվանել է «փեջնիկ», և վեճը ավելի է բորբոքվել:

Վիճաբանությունը շարունակելու համար չորսով տնօրենի աշխատասենյակից դուրս են եկել, գնացել են ակումբի բակ:

Այնտեղ Սարգիսը բռունցքով հարվածել է տնօրենի ընկեր Հրաչյային ու ասել է. «Հեսա գալու ենք, տես՝ ինչ ենք անելու»:

Ակումբի տնօրենը զայրացել ու պատասխանել է. «Ում հետ ուզում ես՝ արի»:

Ըստ մեղադրանքի՝ Հակոբ Արշակյանը վրդովվել է տնօրենի խոսքերից, նրան ասել է. «Էդ ի՞նչ ասելու բան էր, որ ասում ես»:

Նա տնօրենին առաջարկել է երկուսով առանձնանալ ու պարզաբանել տեղի ունեցածը:

Տնօրենը Հակոբի հետ առանձնացել է բակում:

Հակոբը, ըստ դատական ակտի, դանակով երեք անգամ հարվածել է Մամիկոն Գ.-ի գլխի ու պարանոցի հատվածներին:

Տուժողը ձախ ականջախեցու ծակած-կտրած, ձախ քունքային շրջանով գանգի խոռոչ թափանցող, գլխուղեղի ուղեղիկի վնասումով վնասվածքների ձևով ստացել է կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս:

Նրան տեղափոխել են Աբովյանի բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևան:

Սակայն վերը թվարկված վնասվածքների հետևանքով տուժողի մոտ գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների խանգարում, օրգանիզմի ընդհանուր ինքնաթունավորում է առաջացել:

2016 թ. նոյեմբերի 8-ին Մամիկոն Գ.-ն առանց գիտակցության գալու երևանյան հիվանդանոցում մահացել է:

Մինչև տուժողի մահը Հակոբ Արշակյանին մեղադրանք էր առաջադրված սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով: Տուժողի մահից հետո մեղադրանքը փոփոխվել է, Հակոբ Արշակյանը մեղադրվել է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Հակոբ Արշակյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե ցավում է կատարվածի համար, ինքը չէր ցանկանում, որ նման բան լինի: Տուժող Մամիկոնին ճանաչել է մոտ երեք տարի: Ինքը «Օլե» ակումբ հաճախել է ամիսը մի քանի անգամ: Մամիկոնի հետ նորմալ հարաբերությունների մեջ է եղել, առհասարակ իրենք խնդիրներ չեն ունեցել:

Դեպքի օրը ինքը հանդիպել է ընկերոջ՝ Միքայելի հետ, գարեջուր են խմել: Միքայելն իրեն գումար պիտի տար, տվել ու գնացել է: Ակումբ է եկել իր ընկեր Սարգիսը՝ մի անծանոթ աղջկա հետ: Ինքը նրանց շամպայն է հյուրասիրել, 10-15 րոպե նստել է նրանց սեղանի մոտ: Ակումբի տնօրեն Մամիկոնը նստած էր սեղաններից մեկի մոտ՝ հինգ-վեց հոգու հետ:

Ժամը 23-ի սահմաններում ինքը փակել է իր սկզբնական սեղանի հաշիվը՝ 12 հազար դրամ. վերցրել էր 4 շիշ գարեջուր ու 1 շիշ շամպայն, որը Սարգիսենց սեղանին էր դրել:

Արդեն ցանկանում էր դուրս գալ ակումբից, երբ նկատել է, որ Սարգիսը բարմենի հետ խոսում է՝ մոտի գումարը քիչ լինելու մասին: Հետո նա մտել է տնօրենի աշխատասենյակ: Ինքը ցանկացել է Սարգսին ասել, որ տնօրենի մոտ չմտնի, ինքը պատրաստ էր նրանց սեղանի հաշիվը փակել: Չի հասցրել ասել, այդ պատճառով Սարգսի հետևից մտել է տնօրենի աշխատասենյակ: Այնտեղ վեց-յոթ հոգի կար: Ինքը նկատել է, որ Սարգսի հետ վեճ է սկսվում: Փորձել է միջամտել: Հավաքվածներին ասել է՝ հո դուք էրեխա չե՞ք, ի՞նչ ա էղել: Իրեն չեն լսել: Ինքը չի ասել. «Ի՞նչ կապիկություն եք անում»: Մամիկոնն ասել է՝ էստեղ բազար անելու տեղ չի, դուրս էկեք աշխատասենյակից: Իրենք դուրս են եկել: Ինքը մի քիչ ուշ է դուրս եկել, որովհետև փորձել է ճշտել՝ ինչքա՞ն է Սարգսի հաշիվը: Երբ դուրս է եկել, տեսել է, որ Սարգիսը ճանապարհի մյուս կողմից ասում է՝ կգամ ձեզ կտեսնեմ: Մամիկոնն էլ ասել է՝ ում հետ ուզում ես՝ արի:

Ինքը մոտեցել է, ինքն ու Մամիկոնը «ընկերական խոսելով, վիճվելով» բարձրացել են մոտ 20 մետր: Մամիկոնը վրդովված խոսել ու հոյհոյանք է տվել, թե ո՞վ կարա գա էս օբյեկտ ու իրան սենց պահի: Այդ ժամանակ ինքը ձեռքի ափով հարվածել է Մամիկոնի դոշին, որ նա սթափվի:

Մամիկոնը հետ է գնացել, առաջ է եկել, ցանկացել է ոտքով հարվածել իրեն, չի ստացվել, նա փաթաթվել է իր գոտկատեղին:

Իր ձեռքերը գրպաններում էին: Մի գրպանում հեռախոսն էր, մյուս գրպանում ծալովի դանակ կար՝ փակ վիճակում: Ինքը առևտրով էր զբաղվում, անընդհատ փողի հետ էր գործ ունենում, ապահովության համար մոտը դանակ էր պահում:

Երբ Մամիկոնը փաթաթվել է իրեն, փորձել է իրեն վայր գցի, ինքը մի ձեռքով բռնել է եղևնուց, մյուս ձեռքով գրպանից մի բան է հանել ու աջից ձախ, վերևից ներքև՝ երկու կամ չորս անգամ հարվածել է Մամիկոնի գլխի հատվածին: Երրորդ անգամ հարվածելու ժամանակ դանակը բաց վիճակում մտել է Մամիկոնի գլխի մեջ, բայց ինքը չգիտեր, որ ձեռքինը դանակ է, ու դանակը բացվել է: Այդ ամենը վայրկյաններ է տևել: Ինքը դանակը պատահաբար է հանել, մտածել է՝ հեռախոսն է: Երրորդ հարվածից հետո Մամիկոնը թողել է իրեն, շրջվել, ձեռքը գլխին դրած՝ քայելով գնացել է դեպի ակումբ, իսկ ինքը ակումբի հակառակ կողմով է դուրս եկել: Ինքը չգիտեր, որ դանակը բացվել ու մտել է Մամիկոնի գլխի մեջ, իմացել է հաջորդ օրը: Երևի հարվածներ հասցնելու ընթացքում էր դանակը բացվել… Ինքն իրեն մեղավոր է ճանաչում կռիվ անելու համար, ինքը չէր կարող կանխատեսել, որ նման բան կարող է լինել…

Տուժողի իրավահաջորդը՝ կինը, հայտնել է, որ դեպքից հետո ամուսնուն վիրահատել են: Երբ նա գիտակցության է եկել, իրեն ասել է. «Ոնց թուլեն միամտացրեց ու խփեց…»: Ինքը չէր թողնում, որ ամուսինը շատ խոսի, բժիշկն արգելել էր դեպքի վերաբերյալ խոսել նրա հետ: Ինքը խնամում էր ամուսնուն: Վիրահատության երրորդ օրը նրա վիճակը կտրուկ վատացել է: Նա անընդհատ շարժվում էր, վիրակապը արձակվել էր, ու ինքը տեսել է, որ նրան մի քանի անգամ էին խփել…

Գործով վկա Բագրատ Հ.-ն՝ Մամիկոնի ընկերը, դեպքի պահին եղել է ակումբում: Նա հայտնել է, որ խառնաշփոթ է սկսվել, Մամիկոնը մի անծանոթ տղայի հետ դրսում խոսում էր: Հետո ինքը Մամիկոնին տեսել է նստարանին նստած՝ դանակը գլխի մեջ: Նա ասել է, թե ուզում է որդուն տեսնել: Ինքը խնդրել է, որ նա չխոսի, ուժերը խնայի: Քանի որ շտապօգնությունն ուշանում էր, ինքն է իր մեքենայով Մամիկոնին հասցրել հիվանդանոց: Նա նստած էր իր կողքի նստատեղին, ամբողջ ճանապարհին կրկնում էր, թե ուզում է տեսնել որդուն: Դանակը խրված էր նրա գլխի ձախ մասում…

Ականատես վկաները հայտնել են, որ Մամիկոնը խնդրում էր դանակը հանել գլխի միջից, ասում էր՝ ո՞նց խփեց, ո՞նց հարմարացրեց…

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Մամիկոն Գ.-ի վնասվածքները՝ գլխի ձախ քունքային շրջանի՝ գանգի խոռոչ թափանցումով, ուղեղիկի վնասումով վերքի, ձախ ականջախեցու ծակած-կտրած վերքի ձևով հասցվել են ծակող-կտրող գործիքով: Գանգի խոռոչ թափանցող վնասվածքը տուժողի առողջությանը հասցրել է ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

Որպես Հակոբ Արշակյանի անձը բնութագրող հանգամանք՝ դատարանը հետազոտել է նաև դպրոցի տնօրենի տված, դպրոցական շարադրություն հիշեցնող բնութագիրը, որում մասնավորապես նշված էր. «Հակոբը անմիջական, ընկերասեր, առանց որևէ շահախնդրության անմիջապես օգնության հասնող ընկեր էր: Նաև ուներ բռնկվող բնավորություն: Հաճախ այդ իսկ պատճառով կխոցվեր, մի կողմ կքաշվեր: Չէր սիրում, երբ փորձում էին շրջանցելով ծածկել սխալ արարքը, սիրում էր պարզություն, նայել աչքերին ու ներողություն խնդրել և մեծահոգաբար ներել դիմացիներին՝ հայացքում միշտ ունենալով մի ջերմ ժպիտ»…

Դատարանը հաշվի է առել, որ Հակոբ Արշակյանը դատված է եղել, դատվածությունը մարված չէ: Արձանագրվել է հանցագործությունների կատարման ռեցիդիվ Հակոբ Արշակյանի կողմից:

Հակոբ Արշակյանը մեղավոր է ճանաչվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է 10 տարի ազատազրկման: Այս պատժին գումարվել է նաև 2014 թվին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով տուգանքի ձևով նշանակված պատժի չկրած մասը՝ 200 հազար դրամը: Վերջնական պատիժ է նշանակվել 10 տարի ազատազրկում և տուգանք՝ 200 հազար դրամի չափով: Պատժի սկիզբը՝ 2016 թվականի նոյեմբերի 24-ից:

 

Նյութի աղբյուր՝ 1in.am

դիտվել է 6279 անգամ
Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե... Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկությ... Փոխվարչապետի գլխավորությամբ կայացել է սուբվեն... Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ օ... Ադրբեջանը փաստացի ստիպել է, որ մեր բանակը այլ... ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ ս... Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը»... Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբ... Չափազանց կարևոր է Ալմա Աթայի հռչակագրի սկզբու... Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել ... Արձանագրվել են մի շարք առերևույթ խախտումներ. ... Տան լոգարանում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամաս... Շվեյցարիան կմասնակցի ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգությա... Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակնե... Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադու... Ուրախ եմ, որ եղել եմ հայ-սաուդական ներկայիս հ... Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել... Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ... «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կող... Վարորդը մեքենայի բեռնախցիկից ատրճանակ է ներկա... Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյ... Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազ... Ալիևը Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հե... Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում... Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն... Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտես... Պուշկինի թունելը հոսանքազրկվել է Բացահայտվել են հուշանվեր-թղթադրամների իրացման... Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խոր... Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրա... KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ Կառավարությանը նոր... Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պ... Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վե... Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանությու... Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տու... Լավրովը լկտիություն է անվանել Հայաստանին Ռուս... Արդարադատության նախարարի տեղակալներն ընդունել... Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վ... Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը ... Երևանի մանկապարտեզներում երկարօրյա ծառայությո... Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որ... Աքորի գյուղում այրվել է չգործող պահեստ Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարո... ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պաղեստինի վերաբ... Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսե... Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա ... ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեց... Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 7 ... Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի ... Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են... Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկ... Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարա... Իրանում պայթյուններ են լսվել․ ԶԼՄ-ները հայտնո... Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Աստղագուշակ` ապրիլի 19-ի համար Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատ... Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ը... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փ... Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի... Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչ... Գայի պողոտայում «Opel»-ը բախվել է մայթեզրին և... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռել... Բախվել են «Mercedes»-ն ու «Կամազ»-ը․ 3 հոգի տ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 19... ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարա... Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ... Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա ... Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապար... Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասե... Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ... Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա ար... 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛... Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովո... ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազութ... Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հր... Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ» Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում... Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մ... Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթեր...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan