Մարկոս Պիզելին վերադարձավ խաղադաշտ եւ կատարեց գոլային փոխանցում (տեսանյութ)
Հայաստանի հավաքականի եւ «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին տեւական դադարից հետո վերադարձավ խաղադաշտ։
Ղազախստանի առաջնության 21-րդ տուրի խաղում «Ակտոբեն» ընդունեց «Ժետիսուին» եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։ Պիզելին փոխարինման դուրս եկավ 75-րդ րոպեին։ Նրա փոխանցումից հետո դաշտի տերերը խփեցին միակ գոլը։
«Պատրաստ եմ օգնել «Ակտոբեին» առաջիկա հանդիպումներում եւ Հայաստանի հավաքականին սեպտեմբերին կայանալիք Եվրո-2020-ին ընտրական խաղերում»,- ասել էր Պիզելին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ Պիզելին ծնկի ծանր վնասվածք էր ստացել 2018թ․ հոկտեմբերին Երեւանում տեղի ունեցած ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղում։ Հայաստանի հավաքականը 4։0 հաշվով հաղթել էր Մակեդոնիայի թիմին, Պիզելին դարձել էր գոլի հեղինակ։