Facebook ընկերությունը մտադիր է փոխել Instagram-ի ու WhatsApp-ի անվանումները
Facebook ընկերությունը մտադիր է փոխել Instagram-ի ու WhatsApp-ի անվանումները, գրում է Information-ը:
Պորտալը նշում է, որ սոցցանցը մտադիր է այդ երկու հարթակների ռեբրենդինգ անել՝ դրանք անվանելով Instagram from Facebook եւ WhatsApp from Facebook:
Նշվում է, որ վերջերս այդ հավելվածների աշխատակիցներին տեղեկացրել են հետագա փոփոխությունների մասին: Հավելվածների ռեբրենդինգը կարեւոր քայլ է սոցցանցի համար, որն ավելի վաղ հավելվածներին թույլ էր տալիս գործել անկախ: