Ստամբուլում ռուս կինը կռիվ է սարքել ինքնաթիռում (Տեսանյութ)
Երեք ռուսներ կռիվ են սարքել «Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռում, որը Ստամբուլից թռչում էր Եկատերինբուրգ, հաղորդում է E1.RU-ն:
Դեպքի ականատեսներից մեկը լրագրողներին ասել է, որ ծեծկռտուքը սկսվել է դեռ նախքան թռիչքը՝ ինքնաթիռ նստելու ժամանակ, ընդ որում այն սկսել է մի կին, որը վիճել է մի ալեհեր տղամարդու հետ: Երբ կնոջ փաստարկները սպառվել են, նա որոշել է ձեռքով հարվածել տղամարդու դեմքին եւ փոխադարձ պատասխանի արժանացել: Այդ պահին նրան պաշտպանել է մեկ այլ տղամարդ եւ սկսվել է ծեծկռտուք:
Դեպքից հետո կռվի բոլոր երեք մասնակիցներին հեռացրել են ինքնաթիռից, թռիչքը հետաձգվել է մոտ 45 րոպե: Կռվի պատճառը չի պարզվել: