Սիբիրում և Հեռավոր Արևելքում հրդեհները մարելու համար մոտ 10 հազար մարդ է ներգրավվել
Մոտ 10 հազար մարդ և 3 հազար միավոր տեխնիկա ներգրավված է Սիբիրի և Հեռավոր Արևելքի հինգ շրջաններում բնական հրդեհները մարելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին» ՝ վկայակոչելով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությանը:
«Ընդհանուր առմամբ հրդեհները մարելու համար ներգրավվել է 10 հազար մարդ, 2.8 միավոր տեխնիկա և 70 օդանավ», - ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ նախորդ օրը բնական հրդեհների մարմանը ՌԴ ԱԻՆ-ից ներգրավվել է 12 օդանավ, որոնք հրդեհի օջախներում 993 տոննա ջուր են թափել:
Արձագանքմանը պատրաստ են 526 մարդուց և 19 միավոր տեխնիկայից կազմված աերոմոբիլային խմբեր, հավելել է գերատեսչության ներկայացուցիչը: