Ֆիջիի ափերին կործանվել է 4-տեղանի բժշկական ուղղաթիռ. ուղղաթիռի մեջ 2 տարեկան երեխա է եղել
Ֆիջիի հյուսիս-արեւելքում Վանուա Լեւու կղզու ափերի մոտ կործանվել է 2 ուղեւորի տեղափոխող Robinson 4-տեղանի բժշկական ուղղաթիռը, հայտնում է FBC ռադիոկայանը:
Որոնողական գործողության ժամանակ հայտնաբերվել է ուղղաթիռի մեջ եղած մարդկանցից մեկի մարմինը:
Ռադիոկայանի տեղեկություններով՝ կարգավարների հետ ուղղաթիռի կապը ընդհատվել է Լամբաս քաղաքի հիվանդանոց պացիենտներին տարհանելիս:
Օդաչուից բացի, ուղղաթիռում եղել են 2 տարեկան երեխա եւ նրա մայրը: Որոնողական գործողության ժամանակ հայտնաբերվել են ուղղաթիռի բեկորները եւ ուղեւորներից մեկի մարմինը: Ֆիջիի ՌԾՈՒ հրամանատար, կապիտան Համֆրի Թավաքեն նշել է, որ աղետի վայրում որոնումները կշարունակվեն: