Խոշոր վթար՝ Դիլիջան-Գոշավանք ճանապարհին․ նախնական տեղեկությամբ՝ 8 հոգի հոսպիտալացվել է
ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ օգոստոսի 3-ին, ժամը 13:00-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Գոշավանք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տեղեկության՝ 8 հոգի հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: