Պուտինը հեշտացրել է Ռուսաստանում ժամանակավոր բնակության իրավունք ստանալու ընթացակարգը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը հեշտացնում է Ռուսաստանում արտասահմանցիների առանձին խմբերի համար ժամանակավոր կացությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Օրենքը տարածվում է հետեւյալ խմբերի վրա՝
Քաղաքացիներ, որոնք ծնվել են Ռուսաստանում
Ամուսնացած են ռուսաստանցու հետ
Հայրենակիցների ինքնակամ վերաբնակեցման աջակցության պետական ծրագրի մասնակից են
Փախստական են ճանաչված
Ռուսաստանում ժամանակավոր կացություն են ստացել
Բացառություն է արվել բարձր որակավորում ունեցող մասնագետներին եւ նրանց ընտանիքների անդամներին: Բացի այդ, ընդլայնվել է արտասահմանցիների շրջանակը, որոնք կարող են բնակության իրավունք ստանալ առանց ժամանակավոր կացության թույլտվության: Նրանց թվին են պատկանում՝
Ծնվել են ՌԽՖՍՀ տարածքում եւ ունեն ԽՍՀՄ քաղաքացիություն
Նրանք, ովքեր արտաքսվել են Ղրիմի տարածքից
Ռուսաստանում ծնված երեխաները, որոնց որդեգրել են արտասահմանցիները
Բացի այդ, ժամանակավոր կացության թույլտվություն կտրվի արտասահմանցի քաղաքացիների առանձին խմբերի՝ առանց հաշվի առնելու կառավարության քվոտան:
Թույլտվություն կտրամադրվի նաեւ անչափահասներին՝ նրանց ծնողների կամ խնամակալի ժամանակավոր կացության թույլտվության ժամկետի չափով, եթե նա ճանաչված է անգործունակ կամ սահմանափակ անգործունակ: