Մենք պատրաստ չէինք սրան. Լոլիտան ներկայացել է առանց ներքանզգեստի (18+)
Երգչուհի Լոլիտա Միլյավսկյան Instagram-յան էջում նոր տեսանյութ է հրապարակել։ Հետեւոդրների ուշադրությունը, սակայն, գրավել են ոչ թե արտիստի խոսքերը, այլ նրա արտաքինը. աստղը տեսանյութում առանց կրծկալի է, իսկ մարմնի ինտիմ հատվածները ծածկված են խալաթով։
«Ի՞նչ է տեղի ունեցել կրծքի հետ։ Դրա պատճառով է Դիման (Լոլիտայի նախկին ամուսինը) հեռացել։ Հարկավոր է Բլեդանսի նման վիրահատության դիմել», «Ոչ դեմքը, որ մարմինը ոչ հիացմունք, ոչ 55 տարեկանում նման տեսք ունենալու ցանկություն չեն առաջացնում», «Բոլսրովին խելագարվել է»,- մեկնաբանում են դժգոհ հետեւորդները։
Արտիստի երկրպագուները աջակցել են կուռքին։ Նրանք Լոլիտային գովել են, որ նա չի ենթարկվում ընդհանուր նորաձեւությանն ու պլաստիկ վիրահատությունների չի դիմում։ Այս ամենն, իրականում, տեղի է ունեցել հատակը սրբելու էլեկտրական հարմարանքի պատճառով։ Հուլիսի 10-ին երգչուհին Instagram-ում տեսանյութ է տեղադրել, որում քննադատել է հայտնի արտադրողի նորաձեւ արտադրանքը։ Ավելի ուշ արտիտսին նոր մոդել են ուղարկել։ Այդ պատճառով նա նոր հոլովակ է ձայնագրել։ Եթե էլեկտրական հարմարանքը կրկին վատը լինի, Լոլիտան խոստացել է սեռական հարաբերություն ունենել հնի հետ։ Սակայն հարմարանքը լավն է եղել։
Հիշեցնենք՝ Լոլիտան վերջերս բաժանվել է երիտասարդ ամուսնուց։