Աղբային սկանդալը շարունակվում է. «Սանիթեքը» քաղաքապետարանին պատասխան մեղադրանքներ ներկայացրեց
«Սանիթեք» ընկերությունը ենթարկվում է սաբոտաժի: Օգոստոսի 2-ին մամուլի ասուլիսին այս մասին ասաց ընկերության ներկայացուցիչը:
«Սանիթեք»-ի չներկայացած աշխատակիցը հիշեցրեց ներկա իրավիճակի նախապատմնությունը: Նրա խոսքով՝ ընկերությունը համաձայնել էր նոր ներդումներ անելու մասին քաղաքապետարանի առաջարկին, սակայն 3 պայմանով՝ չխզել պայմանագիրը, քաղաքապետարանը կաջակցի մեքենաների գնման հարցում, կբարելավվի Նուբարաշենի աղբավայրի վիճակը, որպեսզի ներդումներն իմաստ ունենան:
Քաղաքապետարանը դրան չէր պատասխանել, իսկ հետո ԶԼՄ-ներից հայտնի դարձավ, որ այն պատրաստվում է աղբահանության նոր օպերատորի ներգրավել:
Վարչապետի աշխատակազմին ուղղված դիմումն անպատասխան էր մնացել եւ ուղարկվել քաղաքապետարան:
«Ընկերության դեմ ուղղված մեղադրանքները շարունակվում էին՝ չնայած վերահաս աղետի մասին ընկերությանը ուղղված բազմաթիվ նախազգուշացումներին », - ասաց ընկերության ներկայացուցիչը:
Նա հավաստիացրեց, որ ընկերության դեմ սաբոտաժ է իրականացվում. կոնտեյներները անհետանում են կամ այրվում:
Որպես ապացույց ներկայացվեց տեսանյութ, որտեղ քաղաքացին կանխամտածված այրում է կոնտեյները:
Միաժամանակ նա կասկածի տակ դրեց երկրորդ օպերատորի անհրաժեշտության մասին հայտարարությունները՝ հիշեցնելով, որ նախորդ տարիներին ընկերությունը բարեհաջող իրականացնում էր իր պարտականությունները:
Դիմելով քաղաքացիներին, նա ընդգծեց, որ ընկերությունն արել է առավելագույնը, որպեսզի որքան հնարավոր է լավ կատարի իր աշխատանքը:
«Սակայն անհնար է աշխատանքը շարունակել առանց քաղաքապետարանի հետ պայմանագիրը վերանայելու», - ասաց նա՝ հավելելով, որ քաղաքապետարանի բոլոր գործողությունները դատարկ խոստումներ են դառնում:
«Այսպե՞ս է Հայաստանը վերաբերվում օտարերկրյա ներդրողներին: Անկախ տարաձայնություններից՝ կարելի է պայմանավորվել: Այլ բան, եթե ի սկզբանե տրամադրվածությունն այլ է», - ասաց ընկերության ներակայցուցիչը:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ «Սանիթեքի» ներկայացուցիչները լայնածավալ ասուլիս են հրավիրել Երևանում: