Զապորոժյե շրջանում իր տան բակում սպանվել է «Պետրիկ» մականունով քրեական հեղինակությունը (Տեսանյութեր)
Երեկ՝ օգոստոսի մեկին, ՌԴ Զապորոժյե շրջանի Կոմունարսկի թաղամասում՝ իր տան բակում սպանվել է «Պետրիկ» մականունով հայտնի քրեական հեղինակությունը՝ Ալեքսեյ Պետրովը:
Պետրովը բնակվում էր Վտորոմայսկի սեփական սեկտորում, նրա վրա հարձակվել են հենց իր տան բակում, սակայն ՌԴ Ոստիկանությունը դեռ դեպքը չի մեկնաբանում:
Վարկածներից մեկով՝ սպանվածին դանակահարել են, մեկ այլ վարկածով՝ կրակել հրացանից:
«Актуально» կայքը հրապարակել է դեպքի վայրից տեսանյութ: Տեսանկարահանող սարքերը ֆիքսել են, ինչպես Պետրիկը իր բակ է ներս թողել երեք տղամարդու: Որոշ ժամանակ անց նրանցից երկուսը սկսել են հարվածել վերջինիս, ապա հանգիստ գնացել: Սակայն նույն տեսանյութերում երևում է, որ նրանք արյունոտվել են: