Ռուսաստանում 80-ամյա տատիկը մանկապարտեզից տարել է ուրիշի երեխային և նրա հետ մի քանի ժամ զբոսնել
Աստրախանում 80-ամյա տատիկը մանկապարտեզից տարել է ուրիշի երկու տարեկան երեխային եւ նրա հետ մի քանի ժամ զբոսնել: Երկու տարեկան երեխային հաջողվել է գտնել միայն երեկոյան. նա տատիկի հետ կանգնած է եղել ավտոբուսի կանգառում, հաղորդում է Life-ը:
Հաղորդվում է, որ մասնավոր մանկապարտեզի դաստիարակը երեխային տվել է անհայտ կնոջ, որը ներկայացել է երեխայի բարեկամ: Երբ ծնողները եկել են երեխայի հետեւից եւ նրանք չեն գտել, դիմել են ոստիկանությանը: Մոտ 6 ժամ երեխան թոշակառուի հետ զբոսնել է: 80-ամյա տատիկը իրավապահներին ասել է, որ դա իր ծոռն է:
Պարզվել է, որ կինը հոգեբույժի մոտ է այցելում: Նա իսկապես ծոռ ունի, սակայն երկու տարով մեծ է իր երկու տարեկան անվանակցից: Կնոջ հարազատներն ասել են, որ տատիկը սիրում է զբոսնել եւ վտանգ չի ներկայացնում հասարակության համար:
Դեպքի փաստով ստուգումներ են անցկացվում: