«Օրենքով գողերի» դեմ պայքարի օրենսդրական նախագիծը տանում-բերում են, վերջնական ճակատագիրը հայտնի չէ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Արդարադատության նախարարության կողմից մշակված «օրենքով գողերի» դեմ պայքարի օրենսդրական նախագիծը տանում-բերում են, և դեռ վերջնական ճակատագիրը հայտնի չէ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացվելու է Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախագիծ, որով հանցավոր մշակույթ և հանցավոր վարքագիծ ունեցող տարրերի հետ կապված առանձին հանցակազմ է ավելացվելու, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ հայտարարել էր, թե, որպես նախարար, շատ է կարևորում հանցավոր տարրերի դեմ պայքարը։
Եվ, ահա, երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախարարն այդ նախագծի հետ կապված նշեց. «Մշակված է, ներկայացվել է ՀՀ կառավարություն, հետո հետ է եկել, և կրկին նորից ենք ուղարկել»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։