Անվանվել են այն երկրները, որտեղ ամենից հաճախ են հետաձգվում ավիաչվերթերը
Ամենից հաճախ չվերթերը հետաձգվում եւ չեղարկվում են Չինաստանում, ամենից քիչ՝ Բելառուսում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով AirHelp-ին։
Ավիաուղեւորների իրավունքների պաշտպանության կազմակերպության մասնագետներն ոսւումնասիրել են թռիչքների տվյալները 2019 թվականի մարտի 31-հունիսի 15 ժամանակաընթացքում եւ պարզել հետաձգված եւ չեղարկված չվերթերի թիվը ռուս ճանապարհորդների շրջանում առավել ընդունված 15 երկրներում։
Ամենաանպարտաճանաչներն են Չինաստանը, Գերմանիան եւ Հունաստանը։
Ավելի քան 135 հազար չվերթ Չինաստանի օդանավակայաններից ժամանակին չի կատարվել. այսինքն՝ ավելի քան 390 հազար թռիչքից յուրաքանչյուր երրորը հետաձգվել է առնվազն 15 րոպեով կամ չեղարկվել։
Երկրորդ տեղում Գերմանիան է (25 տոկոս անպարտաճանաչ չվերթեր), երրորդում Հունաստանն է (24 տոկոս)։ Թուրքիայում ուշանում կամ չեղարկվում է չվերթերի 21 տոկոսը, Իտալիայում՝ 20, Կիպրոսում՝ 17,5, Բուլղարիայում՝ 16 տոկոսը։
Ուշանալու կամ չեղարկելու հավանականությունն ամենափոքրն է Բելառուսում՝ 6 տոկոս։ Մոլդովայում այդ ցուցանիշը կազմում է 9, Ղազախստանում՝ 12, Լատվիայում՝ 12,3 տոկոս։
Ռուսաստանում վիճահարույց չվերթերի թիվը նույնպես մեծ չէ՝ 10 տոկոսից պակաս։