Օգոստոսի 4-ին երթևեկությունը մերձքաղաքային էլեկտրագնացքներով կլինի անվճար՝ բացառությամբ Երեւան-Գյումրի էքսպրեսների
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին, Երկաթուղայինի օրվա կապակցությամբ, երթևեկությունը «ՀԿԵ» ՓԲԸ ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով՝ բացառությամբ №100/101 և 102/103 Երևան-Գյումրի-Երևան և Գյումրի-Երևան-Գյումրի էքսպրեսների, կլինի անվճար:
Անվճար կգործեն հետևյալ ուղերթները՝
• Երևան-Գյումրի-Երևան (սովորական էլեկտրագնացքներ)
• Երևան-Արաքս-Երևան
• Աբովյան-Ալմաստ-Շորժա
• Երևան-Երասխ-Երևան
Հայաստանի երկաթուղայինները իրենց մասնագիտական տոնին կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով, ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը՝ հոգ տանելով ուղեւորների հարմարավետության մասին: