Երևանում թիվ 39 ավտոբուսից իջնելիս, կինը ընկել ու դեմքի շրջանում վնասվածք է ստացել (Տեսանյութ և լուսանկարներ)
Երեւանում, հուլիսի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում. 16-րդ թաղամասում թիվ 39 համարի երթուղին սպասարկող ավտոբուսում ուղեւորուհին, ավտոբուսից իջնելիս, սայթաքել է եւ ընկել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վիրավորին առաջինը օգնության են հասել ուղեւորները եւ վարորդը: Այնուհետեւ օպերատիվորեն ժամանած Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել կնոջը, ով վնասվածքներ էր ստացել հոնքի շրջանում։ Այնուհետեւ նրան տեղափոխել են հիվանդանոց։