Պուերտո Ռիկոյի հեռացող նահանգապետը ներկայացրել է իրեն հաջորդողին
Պուերտո Ռիկոյի նահանգապետի պաշտոնը լքող Ռկարդո Ռոսսելոն առաջադրել է ԱՄՆ Կոնգրեսում երկրի մշտական ներկայացուցիչ Պեդրո Պյերլուիսիին, հաղորդում է UPI-ն:
Ռոսսելոն հեռանում է պաշտոնից իր հասցեին կոշտ քննադատությունների ֆոնին՝ կապված իր անձնական նամակագրության արտահոսքի հետ:
Նրա առաջադրած թեկնածուն դեռեւս պետք է հավանություն ստանա Պուերտո Ռիկոյի խորհրդարանի կողմից: Այդ հարցը կքննարկվի հատուկ նստաշրջանի ժամանակ:
Ռոսսելոն եւ պյերլուիսին դեմոկրատներ են, Նոր պրոգրեսիվ կուսակցության անդամներ: 2016թ. նրանք մրցակիցներ էին, սակայն Ռոսսելոն հաղթեց ընտրություններում՝ չնայած նրան, որ քաղաքականության մեջ նորեկ էր: