Մեքսիկայում սպանել են լրատվական պորտալի գլխավոր խմբագրին
Մեքսիկայում անհայտ անձինք սպանել են լրագրող Ռոհելիո Բարրագանին, նրա մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայի բեռնախցիկում, հաղոդում է «ՌԻԱ Նովոստի» -ն՝ հղում անելով Universal թերթին:
Բարրագանը Guerrero al Instante լրատվական պորտալի գլխավոր խմբագիրն էր: Սպանված լրագրողի դին ճանաչել է նրա մայրը:
Մարմնի զննության ժամանակ հայտնաբերվել են դեպքի կապտուկներ եւ գլխի վնասվածքներ:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտնում է, որ Բարրագանը Մեքսիկայում այս տարվա ընթացքում սպանված 7-րդ լրագրողն է: Անցած տարի երկրում ԶԼՄ-ների 10 աշխատակից է սպանվել: