Արարատյան փողոցում շղթայական ավտովթար. երեք մեքենաներ բախվել են միմյանց, սկսվել է գազի արտահոսք
Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 31-ին, ժամը 12:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արարատյան փողոցի թիվ 62/2 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Skoda Felicia» (վարորդ՝ Ժ.Ս.), «Mercedes E320» (վարորդ՝ Կ.Կ.) և «Mercedes C230» (վարորդ՝ Ն.Դ.) մակնիշների ավտոմեքենաները. «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք, որը դադարել է` մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը:
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes E320» և «Skoda Felicia» մակնիշի ավտոմեքենաները: