ՀՀ որոշ մարզերում ջերմաստիճանը կնվազի 8-10, իսկ Երեւանում՝ 5-6 աստիճանով. Գագիկ Սուրենյան
Օգոստոսի 2-3-ին հյուսիս-արևելքից ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկային ժամերին կնվազի 8-10 աստիճանով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Նա նաև նշել է, որ հանրապետության մյուս մարզերում, այդ թվում Երևանում ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով. «Առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո սպասվում են նաև ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ»: