ՌԴ-ում նախկին հատուկջոկատային Բելյանկինի գործով 9 հայերի կալանքի ժամկետը երկարացվել է
Մոսկվայի Բասմանյան դատարանը երեք ամսով երկարացրել է Մերձմոսկվայի Կրասնոգորսկի շրջանում զանգվածային ծեծկռտուքի գործով 4 ֆիգուրանտների կալանքի ժամկետը, որի ժամանակ սպանվել էր ԳՀՎ նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մեղադրյալների խափանման միջոց կալանքը երկարացնել 3 ամսով, այսինքն՝ մինչև նոյեմբերի 2-ը»,- որոշումը հրապարակել է դատավոր Վալենտինա Լևաշովան: ՔԿ-ն նախաքննության ժամկետը երկարացրել է մինչև նույն ժամկետը: Շրջանային դատարանի որոշման համաձայն՝ մինչև նոյեմբեր մեկուսարանում կմնան Արթուր Հակոբյանը, եղբայրներ Համլետ և Հրանտ Հայրապետյանները և գործազուրկ Սերգեյ Խոջայանը: