Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» հետ մեկնել է Ֆրանսիա
Լոնդոնի «Արսենալը» մեկնել է Ֆրանսիա, որտեղ հուլիսի 31-ին ընկերական հանդիպում կանցկացնի «Անժեի» հետ։
Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմի կազմում է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
«Անժե» - «Արսենալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։30-ին։