«Տոտենհեմի» մարզիչ․ Ակումբը պետք է փոխի իմ պաշտոնի անվանումն ու լիազորությունները
Լոնդոնի «Տոտենհեմի» արգենտիանցի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն դժգոհել է, որ չունի լծակներ թիմի նոր խաղացողների ընտրության հարցում։
«Խաղացողներ գնելու կամ վաճառելու, նրանց ընտրության հարցում ես ոչ մի ազդեցություն չունեմ։ Ամեն ինչ որոշում է ակումբի նախագահ Դանիել Լեւին։ Ակումբը պետք է փոխի իմ պաշտոնի անվանումն ու իմ լիազորությունները։
Իհարկե, թիմային մարտավարությունը ես եմ որոշում, բայց միայն մարզիչ եմ, մենեջերի ոչ մի լիազորություն չունեմ»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է BBC-ն։
Պոչետինոն «Տոտենհեմը» գլխավորում է 2014 թվականից։ Անցած մրցաշրջանում թիմը հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ 0։2 հաշվով պարտվելով անգլիական «Լիվերպուլին»։ Անգլիայի առաջնությունում «Տոտենհեմը» գրավել է չորրորդ տեղը՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։