Արևի տակ վաճառվող ձկները թարմ են մնում, որովհետև ֆարմալինով լվանում են, ինչպես դիակներն են մշակում. Մելիտա Հակոբյան
Բնակչությունը պետք է խուսափի փողոցային առևտրից, հատկապես այս շոգին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:
«Ձուկը վաճառում են 40 աստիճան արևի տակ: Իսկ մարդիկ հարց տվե՞լ են, թե ինչպես են ձկները արևի տակ թարմ մնում: Վաճառողները դրանք լվանում են ֆարմալինով, որ չնեխեն, ինչպես դիակներին են մշակում»,- ասաց նա՝ կոչ անելով նաև ամռան շոգին չխմել գազավորված ըմպելիքներ:
«Մի օգտագործեք գազավորված ըմպելիքներ, դա զովացուցիչ չէ, ընդհակառակը, որքան խմում եք, այնքան ուզում եք խմել: Դա քայքայում է մեր բոլոր օրգանական համակարգերը: Խմեք ձեր տանը պատրաստած թանը, դրանից լավ զովացուցիչ բան չկա: Խորհուրդ կտամ չօգտվել դրսի լցնովի պաղպաղակներից, որովհետև գործող կանոնները չեն պահպանում»,-ասաց նա: