Կալիֆորնիայում ցանկանում են Լոս Անջելես-Երևան ուղիղ չվերթ
Կալիֆորնիայի իշխանությունները շահագրգռված են Լոս Անջելես-Երևան ուղիղ ավիահաղորդակցության բացմամբ: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում ասաց Կալիֆորնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսը:
Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Նորա Հովսեփյանը նշեց, որ այս ուղղությամբ աշխատանք տարվում է, և գլխավորը ավիաընկերություններին դրա շահավետությունը համոզելն է, որ դա իրենց համար շահավետ է:
Փոխնահանգապետը հույս հայտնեց, որ ապագայում հարցը դրական կլուծվի: Առավել ևս, որ պոտենցիալ ուղևորները մեծաթիվ են, և նրանց թիվն ամեն տարի աճում է: