Զիդանը՝ «Տոտենհեմից» կրած պարտությունից հետո․ Դեռ պատրաստ չենք
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Մյունխենում տեղի ունեցած Audi Cup-ի խաղում Լոնդոնի «Տոտենհեմից» կրած 0։1 հաշվով պարտությունը։
«Այսօր ավելի լավ էինք խաղում։ Մենք պետք է կատարելագործվենք ամեն օր։ Չենք կարող ուրախանալ պարտությանը, բայց խաղի բոլոր բաղադրիչներն ավելի լավն էին այսօր։ Պետք է պահպանենք դրական տրամադրվածությունը։ Ես միշտ դրական եմ մտածում։ Ոչ ոք չի խանգարի մեզ հասնել մեր նպատակներին։ Մենք դեռ պատրաստ չենք։ Մեծ հաշվով, հիմա մեզ պետք է միայն մեկ հաղթանակ»,- Զիդանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում «Ռեալը» օգոստոսի 17-ին կհյուրընկալվի Վիգոյի «Սելտային»։
Օգոստոսի 11-ին մադրիդյան թիմը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընկերական հանդիպում կանցկացնի «Ռոմայի» հետ։