Ֆունտ ստերլինգի փոխարժեքը կտրուկ անկել է բերքզիթի հարցով Ջոնսոնի հայտարարություններից հետո
Բրիտանական ֆունտ ստերլինգի փոխարժեքն այսօր հասել է ամենացածր կետին երկու տարվա կտրվածքով առաջին անգամ, հաղորդում է CNN-ը:
Հեռուստաալիքը նշում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կառավարության պարագլխի պաշտոնում իր առաջին օրերին մեծացրել է հոկտեմբերի 31-ին «անկախ ամեն ինչից» ԵՄ կազմից դուրս գալու սպառնալիքը՝:
«Այժմ մտահոգությունը, որ Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ կազմից առանց համաձայնագրի, որը կարող էր պաշտպանել առեւտուրը, հանգեցրել է նրան, որ ֆունտ ստերլինգի փոխարժեքը կտրուկ անկում է ապրել ամերիկյան դոլարի նկատմամբ, ինչը տեղի չէր ունեցել 2017 թվականի մարտից ի վեր»,-նշում է հեռուստաալիքը:
Ըստ տեղեկությունների՝ երեքշաբթի բրիտանական արժույթի փոխարժեքը գրեթե հասել է 1.21 դոլարի մեկ ֆունտ ստերլինգի դիմաց: Լոնդոնի օդանավակայանի Գաթվիք տարադրամի փոխանակման կետում 1 ֆունտ ստերլինգը գրեթե կազմել է 1 դոլար:
Ֆինանսական վերլուծաբանների կարծիքով՝ ֆունտ ստերլինգի փոխարժեքը կարող է համարժեք լինել դոլարին «չկանոնակարգված» բրեքզիթից հետո, եւ շարունակաբար նվազել մինչեւ հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում: