Երևան, 24.Ապրիլ.2024, 00:00 |
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերություն... Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծ... ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների ... Արկադի Դումիկյանը ներկայացրել է իր նոր՝ «Դուդ... Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործ... «Ադրբեջանը վճռական է առաջ տանելու ՀՀ հետ հարա... Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է ... Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշոր... Խնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտ... ՆԳՆ գլխավոր քարտուղարն ընդունել է ՄԱԿ-ի ճանապ... Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ... Կոլումբիայի քաղաքապետերից մեկի տաբատն ընկել է... Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբ... Պահանջում ենք իշխանությունից դուրս բերել ՀՀ-ո... ՄԻՊ-ն արձագանքել է ֆրանսահայ լրագրող Լեո Նիկո... Քննարկվել են Շիրակի մարզում Կապսի ջրամբարի կա... Քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդ... Գնդապետ Միհրան Մախսուդյանը հոսպիտալացվել է Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիս... Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ են... Երկրապահից հեռու մնացեք, թողեք՝ մենք մեր սահմ... Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը կպայքարի ԵԱ-ի կիս... ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է Քննարկվել են կրթության ոլորտում համընդհանուր ... Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությ... ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում... Ոչնչացվել է Գազայի հատվածի ամբողջ քաղաքացիակա... Ջահերով երթ՝ Կիրանցում. ճանապարհը դեռ փակ է Կասեցվել է «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի ... ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վ... Շատ ուրախ ու հպարտ եմ, եղբայր․ Խաչանովը՝ Մխիթ... Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսահայերի խ... ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում... Արաբկիրի շուկայի աշխատանքները կշարունակվեն մի... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը ԵԱ-ի կիսաեզրափա... Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված ի... Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տե... ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին. վերջինս ներ... Իրանն ու Պակիստանը համատեղ կպայքարեն ահաբեկչո... Հանրապետության հրապարակում այրեցին Ադրբեջանի ... Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել ե... Ի՞նչ սև կատու է անցել «Հայաստան» դաշինքի և «Պ... Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճար... Այն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա... Վարչապետն ընդունել է Սենատի Հայաստան-Ֆրանսիա ... «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյա... Բագրատ Սրբազանը հայ հոգևորականի հավաքական և հ... Ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1,5... ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հա... Ռուս խաղաղապահները լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռո... Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի... Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլ... Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ... ՀՀ ՄԻՊ-ն ու Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը... Թույլ չեմ տա հետս այդպես խոսել․ Բագրատ Սրբազա... Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպա... Էրդողանի նշած պատուհանը այս իշխանություններն ... Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվ... Շարժական պատվաստումային խմբերի միջոցով մարզեր... ՄԻՊ-ի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մ... Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանո... Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորնե... Լարված իրավիճակ. մեծ թվով ոստիկանանական ուժեր... Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղ... ԱԺ հանձնաժողովը մերժեց սահմանազատման վերաբերյ... Սպանության փորձի և ապօրինի զենք կրելու մեղադր... 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճ... Փրկարարները կտրել և հեռացրել են կախված ճյուղը... Խստորեն դատապարտում ենք Կառավարության հակաժող... Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական... Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պ... Տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, ժամանակ... Առաջին սահմանային սյան տեղադրումից հետո Հայաս... Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի... Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմա... Հրազդանի կիրճում այրվել է երկու վագոն-տնակ Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտ... Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի... Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրո... Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեց... Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժ... Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը,... Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկ... Ադրբեջանը ԵԱՏՄ-ին անդամակցելու ծրագրեր չունի.... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ հա... Շորթման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց... Ռուբեն Ռուբինյանը և Խրիստոս Սոֆիանոպուլոսը կա... Հայաստանն ու Ադրբեջանը պետք է շարունակեն ջանք... ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարա... Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափմա... Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկա... Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը Իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաք... Դեսպան Գևորգյանն ու ՄԱԿ-ի հանձնաժողովի գործադ...

Ազատ ու արդար ընտրությունների համար Բակո Սահակյանի հրաժարականն օրհասական է․ Սամվել Բաբայանի գրասենյակ

Բոլոր քաղաքական ուժերը պետք է գիտակցեն, որ եթե մենք ուզում ենք ազատ ու արդար ընտրություններ, ապա մեզ համար օրհասական խնդիր պիտի դառնա հակասահմանադրական ճանապարհով երրորդ անգամ նախագահ դարձած Բակո Սահակյանի հրաժարականը, այլապես նրանք նորից վերարտադրվելու են՝ օգտագործելով իրենց բոլոր ռեսուրսները։ Այս մասին հայտարարություն է տարածել ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակը։

«Սամվել Բաբայան ռազմական, քաղաքական գործիչը, թերևս այն գործիչներից է, ովքեր բառերը ուղղակի չեն արտաբերում, օդում իրենց հանգրվանը գտնելու համար։ Սամվել Բաբայանը իր ողջ գործունեության ընթացքում իր խոսքի կշիռը խորությամբ գիտակցել է, իսկ ժողովրդին տված իր խոսքը առավելագույնս իրականացրել ։ Սամվել Բաբայանը այն եզակիներից է, ով ունի ժամանակը ու իրադրությունները գնահատելու բացառիկ հեռատեսություն։ Այդպես էր պատերազմի ժամանակ, այդպես է նաև հիմա։ Սամվել Բաբայանը իր գործունեության ընթացքում եղել է առավելագույնս թափանցիկ և երբևէ չի խորշել հայտնել իր դիրքորոշումը այս կամ այն անձի կամ երևույթի շուրջ, կամ առնվազն ոչ մի կարծիք էլ չի հայտնել, երբ անտեղյակ է եղել իրականությունից։

Այս որակներն են, որ արցախցուն կրկին ոտքի հանեցին, դիմավորելու իր հերոսին, գրկաբաց ընդունելու և հայտնելու իրենց համակրանքը։ Այն, որ Սամվել Բաբայանը այսօր Արցախում ունի մեծ հեղինակություն իր ժողովրդի շրջանում, փաստվեց ստորագրահավաքի արդյունքներով։ 25000-ից ավել մարդ իրենց մասնակցությունը ցուցաբերեցին այս ստորագրահավաքին և նշանակություն չունի, թե ինչ տեխնիկական պատճառներով մի քանի թերթիկներ անվավեր ճանաչվեցին, փաստը այն է, որ Արցախի հաշվառում ունեցող մեր հայրենակիցները իրենց հավատո քվեն տվեցին այս նախաձեռնությանը։ Եվ մարդկանց թիվը կլիներ կրկնապատիկ, եթե չլինեին Արցախի իշխանությունների ահաբեկումները մասնակցելու դեպքում պետծառայողներին աշխատանքից հեռացնելու մասին։ Փաստը մնում է փաստ և սրա հետ պարտավոր են հաշվի նստել այսօրվա իշխանությունները։ Սամվել Բաբայանը անձնական նկրտումներով առաջնորդվող գործիչ չէ, նրա քայլը մշտապես բխել է ազգային շահերից, ու սա ամենևին աթոռակռիվ չէ։ Հաստատելու դեպքում էլ, չհաստատելու դեպքում էլ, ընտրված նախագահ, թե կուսակցության ղեկավար՝ Սամվել Բաբայանը իրականացնելու է այն, ինչի մասին խոսել է իր բոլոր հանդիպումների ընթացքում, այն է՝ տանել Արցախը դեպի զարգացում, ապահովել Արցախի անվտանգությունն ու սրընթաց բարգավաճումը, ստեղծել պետություն, որտեղ գերակայող է լինելու անձի իրավունքը։ Այսօր Սամվել Բաբայանը զբաղված է կուսակցաշինության աշխատանքներով, թղթերը հանձնված է գրանցման, նախատեսվում է կուսակցական համագումար։ Իսկ ստորագրահավաքի արդյունքները դեռևս մշակվում են և դեռ չեն հանձնվել ԱՀ ԿԸՀ, հանձնելու պահից կհետևենք դրա օրինական ընթացքին։

Բոլոր քաղաքական ուժերը պետք է գիտակցեն, որ եթե մենք ուզում ենք ազատ ու արդար ընտրություններ, ապա մեզ համար օրհասական խնդիր պիտի դառնա հակասահմանադրական ճանապարհով երրորդ անգամ նախագահ դարձած Բակո Սահակյանի հրաժարականը, այլապես նրանք նորից վերարտադրվելու են՝ օգտագործելով իրենց բոլոր ռեսուրսները։ Իսկ իրենց ռեսուրսները իրենք միանշանակ կապահովեն ԿԸՀ կողմից հապճեպ նշանակված ՏԻՄ ընտրությունների անցկացումից հետո, երբ տեղերում հաստատելով իրենց մարդկանց, այն 30-40 000 Արցախում գրանցված, բայց արդեն երկար տարիներ այնտեղ չբնակվող մարդկանց անուններից լցոնումներ կապահովեն և կանցնեն այն ուժերը, որոնք իրենց համար ավելի գերադասելի են։ Ուստի այլևս անիմաստ է դառնում պայքարել, որ ԱԺ անցնելու շեմը իջեցվի հինգ տոկոսից երեքի, քանի որ բացահայտելով այս 30 000-40 000 լցոնումները և դրանք չեզոքացնելով, ցանկացած ուժ կարող է իր հինգ տոկոսով անցնել խորհրդարան։ Մենք պատրաստ ենք ցանկացածի հետ շրջել Արցախի բոլոր գյուղերն ու քաղաքները և վեր հանել այս ամբողջ անօրինությունը։Բակո Սահակյանի երրորդ շրջանը համարվում է, իբր անցումային, արդեն պաշտոնավարել է երկու տարի չորս ամիս, եթե այդչափ ազնիվ է, ինչպես ներկայացնում է իրեն անցումային, թող իր ազնվությունն օգտագործի այս ճգնաժամը չեզոքացնելու համար՝ ուղղակի հեռանա, ութ ամիսն էլ թողնի մի մարդու, ով կդառնա այս ճգնաժամը հաղթահարելու երաշխիքը։ Բակո Սահակյանի պաշտոնավարումը երկրում խորացնելու է քաղաքական ճգնաժամը։ Ուստի կոչ ենք անում Արցախի քաղաքական, հասարակական, խորհրդարանական և արտախորհրդարանական բոլոր ուժերին համախմբվել։ Երկրի համար այս օրհասական պահին պետք է կայացնել ճիշտ որոշում, պահանջել ներկա իշխանությունների հրաժարականը, ընտրել միջանկյալ ղեկավար,, հատկապես, որ սա անցումային շրջան է, որը չունի ընտրություններին մասնակցելու հավակնություններ, որին կողմ են արտահայտվում արցախցի շատ գործիչներ։ Սա հնարավորություն կտա պատրաստվել ընտրություններին հավասար պայմաններում։ Սա կլինի հասուն և առողջ քաղաքական գործընթաց։ Արցախը պետք է ընտրությունների գնա համախմբված, այլապես այս իշխանությունների վերարտադրումից հետո հասարակության բևեռացումը կլինի վտանգավոր։ Մեր թիմը և անձամբ Սամվել Բաբայանը բաց են բոլոր այն գիտակից ուժերի առաջ, ովքեր արդարության համար են մարտնչում։ Պատրաստ ենք հանդիպել, քննարկել այն բոլոր հարցերը, որոնք հանգեցրել են այսօրվա քաղաքական ճգնաժամին։ Սա միակ ճանապարհն է ազգի միասնությունը պահպանելու համար։

Հետայսու մեր թիմը նաև միանում է այն ուժերին, ովքեր օրվա հրամայական են դարձրել ներկա իշխանությունների հրաժարականը և գնալու են դեպի ազատ ու արդար ընտրություններ, որն էլ իր հերթին կձևավորի հասուն քաղաքական դաշտ ու առողջ հասարակություն։

Ներկա իշխանությունների հրաժարականը դառնում է մեր օրակարգը, նրանց չհեռանալու դեպքում, մենք պատրաստվելու ենք հանրահավաքների, որպեսզի ավելի լսելի դարձնենք արցախցու արդար պահանջը։

Այսօր ողջ կյանքը միայն «դաբրոներով» ապրած մի քանի լրատվականներում տեղ գտած «նահանջող» վերնագրերով հոդվածները կրկին մեկի կամ մի քանիսի դաբրոյին արժանացել էին։ Բայց հոդվածագիրը հաշվի չէր առել, որ դեռ ԱԺ կամ Գերագույն դատարանը չեն հաստատել ստորագրահավաքի նախագիծը, իրավունք դեռ չի տրվել Սամվել Բաբայանին մասնակցելու ընտրություններին, ապա ինչ է նշանակում նահանջել, ինչի՞ց նահանջել, կամ ի՞նչ դաբրոյի սպասել։ Դուք պիտի դաբրոյի սպասեք՝ ընդունեք, թե չընդունեք, դաբրոները ձեր ոճին են համահունչ։ Երբ կհաստատվի նախագիծը ու Սամվել Բաբայանը հետ կկանգնի, այն ժամանակ նահանջից ու դաբրոներից կխոսենք։ Ամոթ է, գոնե մի նախապատրաստեք մարդկանց, որ նախագիծը չեք ընդունելու, և դա փորձեք անգրագետ մեկնաբանությունով հրամցնել հասարակությանը։ Նահանջներն ու դաբրոները խորթ են մեզ այնքան, ինչքան ձեզ դաբրո տվողի սեփական միտք ու գաղափար ունենալը։ Նահանջները մեզ համար չեն, մեզ համար ազգի անվտանգությունն ու զարգացումը ապահովող ուղիներն են կարևոր, որոնք որ գծել ու հստակ գնում ենք։ Դուք ապրեք ձեր չափանիշներով, մենք էլ մեր ազգային գաղափարներով»,-ասված է հայտարարության տեքստում։

դիտվել է 455 անգամ
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերություն... Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծ... ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների ... Արկադի Դումիկյանը ներկայացրել է իր նոր՝ «Դուդ... Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործ... «Ադրբեջանը վճռական է առաջ տանելու ՀՀ հետ հարա... Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է ... Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշոր... Խնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտ... ՆԳՆ գլխավոր քարտուղարն ընդունել է ՄԱԿ-ի ճանապ... Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ... Կոլումբիայի քաղաքապետերից մեկի տաբատն ընկել է... Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբ... Պահանջում ենք իշխանությունից դուրս բերել ՀՀ-ո... ՄԻՊ-ն արձագանքել է ֆրանսահայ լրագրող Լեո Նիկո... Քննարկվել են Շիրակի մարզում Կապսի ջրամբարի կա... Քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդ... Գնդապետ Միհրան Մախսուդյանը հոսպիտալացվել է Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիս... Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ են... Երկրապահից հեռու մնացեք, թողեք՝ մենք մեր սահմ... Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը կպայքարի ԵԱ-ի կիս... ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է Քննարկվել են կրթության ոլորտում համընդհանուր ... Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությ... ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում... Ոչնչացվել է Գազայի հատվածի ամբողջ քաղաքացիակա... Ջահերով երթ՝ Կիրանցում. ճանապարհը դեռ փակ է Կասեցվել է «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի ... ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վ... Շատ ուրախ ու հպարտ եմ, եղբայր․ Խաչանովը՝ Մխիթ... Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսահայերի խ... ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում... Արաբկիրի շուկայի աշխատանքները կշարունակվեն մի... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը ԵԱ-ի կիսաեզրափա... Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված ի... Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տե... ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին. վերջինս ներ... Իրանն ու Պակիստանը համատեղ կպայքարեն ահաբեկչո... Հանրապետության հրապարակում այրեցին Ադրբեջանի ... Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել ե... Ի՞նչ սև կատու է անցել «Հայաստան» դաշինքի և «Պ... Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճար... Այն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա... Վարչապետն ընդունել է Սենատի Հայաստան-Ֆրանսիա ... «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյա... Բագրատ Սրբազանը հայ հոգևորականի հավաքական և հ... Ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1,5... ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հա... Ռուս խաղաղապահները լքում են Ղարաբաղը՝ իմ և Ռո... Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի... Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլ... Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ... ՀՀ ՄԻՊ-ն ու Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը... Թույլ չեմ տա հետս այդպես խոսել․ Բագրատ Սրբազա... Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպա... Էրդողանի նշած պատուհանը այս իշխանություններն ... Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվ... Շարժական պատվաստումային խմբերի միջոցով մարզեր... ՄԻՊ-ի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մ... Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանո... Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորնե... Լարված իրավիճակ. մեծ թվով ոստիկանանական ուժեր... Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղ... ԱԺ հանձնաժողովը մերժեց սահմանազատման վերաբերյ... Սպանության փորձի և ապօրինի զենք կրելու մեղադր... 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճ... Փրկարարները կտրել և հեռացրել են կախված ճյուղը... Խստորեն դատապարտում ենք Կառավարության հակաժող... Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական... Սասուն Միքայելյան, հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պ... Տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, ժամանակ... Առաջին սահմանային սյան տեղադրումից հետո Հայաս... Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի... Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմա... Հրազդանի կիրճում այրվել է երկու վագոն-տնակ Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտ... Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի... Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրո... Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեց... Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժ... Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը,... Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկ... Ադրբեջանը ԵԱՏՄ-ին անդամակցելու ծրագրեր չունի.... Օդի ջերմաստիճանը կբարձրանա Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ հա... Շորթման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց... Ռուբեն Ռուբինյանը և Խրիստոս Սոֆիանոպուլոսը կա... Հայաստանն ու Ադրբեջանը պետք է շարունակեն ջանք... ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարա... Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափմա... Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկա... Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը Իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաք... Դեսպան Գևորգյանն ու ՄԱԿ-ի հանձնաժողովի գործադ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan