ՀՀ ԶՈւ զինծառայողներն առաջին անգամ կմասնակցեն «Կարգապահության պահապան» մրցույթին
«Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում անցկացվող «Կարգապահության պահապան» մրցաձեւին մասնակցող հայ զինծառայողներն անցկացրել են արգելագոտիների հաղթահարման առաջին մարզումները:
ՊՆ-ից Operativ լրատվականին հայտնել են, որ հատուկ ուշադրություն է դարձվել անտանգության կանոնների պահպանմանը և առաջադրանքների կատարման ճշգրտությանը:
Հայ զինծառայողները «Կարգապահության պահապան» մրցաձեւին մասնակցում են առաջին անգամ եւ մրցելու են Ռուսաստանի Դաշնության ու Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչների հետ: