Սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստին հաստատվել է 60 հայտ՝ մոտ 3,2 մլրդ դրամ ծավալով
Հուլիսի 30-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգմամբ տեղի ունեցած Սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստին հաստատվել է ներկայացված ծրագրային հայտերից 60-ը՝ մոտ 3,2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով։
Քննարկման են դրվել համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 62 հայտ:
Ծրագրերի իրականացման ուղղությամբ պետական բյուջեից համաֆինանսավորումը կազմում է մոտ 1,7 մլրդ դրամ: Հաստատված ծրագրերով նախատեսվում է համաֆինանսավորել սոցիալական ենթակառուցվածքների (մանկապարտեզներ, մշակույթի տներ), ճանապարհային եւ ջրային ենթակառուցվածքների, փողոցային լուսավորության համակարգերի վերանորոգման ու կառուցման, բնակավայրերի գազաֆիկացման աշխատանքներ: