Երևանում Եվրո-2019-ի խաղերին ներկա է եղել 52 հազար հանդիսական
Երևանում անցկացված ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների եզրափակիչ մրցաշարի հանդիպումներին ներկա է եղել 52180 հանդիսական, հայտնում է ՀՖՖ-ն՝ «շնորհակալություն հայտնելով բոլոր երկրպագուներին՝ թիմերին աջակցելու և ֆուտբոլային բացառիկ տոնին մասնակից լինելու համար»։
Եվրո-2019-ի հանդիպումներն անցկացվեցին «Հանրապետական», «Բանանց» ստադիոններում և ՀՖՖ Ակադեմիայի մարզադաշտում։
Եզրափակիչում Իսպանիայի հավաքականը 2։0 հաշվով հաղթեց պորտուգալացիներին։
Հայաստանի Մ-19 հավաքականը չէր հաղթահարել խմբային փուլի արգելքը՝ խմբում կրելով երեք պարտություն՝ Իսպանիայից (1։4 ), Իտալիայից (0։4) և Պորտուգալիայից (0:4)։