Սկզբի համար անհրաժեշտ է 5400 գծամետր խողովակ. Սերգեյ Բագրատյան
ՀՀ Վայոց Ձորի մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքի Նորավան թաղամասում կոյուղագիծ չկա. այն կառուցելու համար թաղամասի բնակիչները դիմել են բոլոր պատկան մարմիններին: Այս մասին Facebook-ի իր էջում, գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ հանդիպեցի պահանջատեր քաղաքացիներին, տեղում քննարկեցինք անելիքները: Սկզբի համար անհրաժեշտ է 5400 գծամետր խողովակ:
Մենք օգնության կարիք ունենք: Մեր երեխաները զրկված են տարրական սանհիգիենիկ պայմաններից: Այս երեխաները մեր ապագա զինվորներն ու գիտնականներն են,ուսուցիչներն ու արվեստագետները: Բայց իրենք դեռ փոքրիկ են եւ մեր օգնության կարիքն ունեն:
Խնդրում եմ բոլոր անհատներին եւ կազմակերպություններին՝ ինչով կարող ենք՝ օգնենք մեր փոքրիկներին: Իրենք դա երբեք չեն մոռանա»: