«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է հասել Միլինկովիչ-Սավիչի հետ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է հասել Սերբիայի հավաքականի և իտալական «Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի հետ անձնական պայմանագրի վերաբերյալ, հաղորդում է Daily Mail-ը։ 24-ամյա ֆուտբոլիստը կստանա տարեկան 6 միլիոն եվրո։
Մանկունյանցիներն ու «Լացիոն» դեռ վերջնական համաձայնության չեն հասել տրանսֆերի վերաբերյալ։ Տրանսֆերի արժեքը գնահատվում է մոտ 100 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում Միլինկովիչ-Սավիչը «Լացիոյի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 41 հանդիպման, խփել 7 գոլ։