Այրվել են վառելիքով բեռնված ցիստեռներից 7–ը. ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Լոռու մարզի Թումանյան կայարանի մոտակայքում վառելիքով բեռնված գլանատակառների (ցիստեռն) այրման դեպքի կապակցությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։
Դեպքի վերաբերյալ ահազանգը ոստիկանությունում ստացվել է հուլիսի 29–ին ժամը 4։20–ին։
ԱԻՆ 911 ծառայությունից ոստիկանության Լոռու մարզային վարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ Թումանյան կայարանում գնացքի ցիստեռնը երկաթգծից ընկել ու այրվում է։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 4–ի սահմաններում, գնացքի էլեկտրաքարշակները՝ 29 վագոնով, որից 19–ը վառելիքով բեռնված, Բագրատաշենից Գյումրի ընթանալիս վթարվել են։ Թումանյան կայարանի մոտ վառելիքով բեռնված ցիստեռներից 7–ը կողաշրջվել և այրվում են։
Հանգամանքները պարզվում են, նախապատրատսվում են նյութեր։
ԱԻՆ–ի տվյալներով՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 06:31-ին: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի փոխանցմամբ, հրդեհը մարվել է ժամը 7.30-ին:
Լոռու մարզային փրկարարների հմուտ գործողությունների արդյունքում կանխվել է հնարավոր պայթյունը: Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռիում, այրվել է բենզինով լի գնացքը: Կրակը տեսանելի էր մի քանի կմ-ից: Դեպքի վայրում էր 9 մարտական հաշվարկ