Ոստիկանությունը հաստատել է, որ Կալիֆորնիայում հրաձգությունից չորս մարդ է զոհվել, ներառյալ կասկածյալը
Ոստիկանությունը հաստատել է, որ Կալիֆորնիայի արևմտյան Գիլռոյ քաղաքում ուտելիքի փառատոնի ժամանակ հրաձգության հետևանքով զոհվել է երեք մարդ, 15 հոգի տուժել է, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ավելի վաղ տեղեկացվել էր երեք զոհի և 12 տուժածի մասին։
«Մենք առնվազն 15 տուժած ունենք, չորսը զոհվել է, ներառյալ կասկածյալը»,- ասել է քաղաքի ոստիկանության ղեկավար Սքոթ Սմիթին մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է ABC7 հեռուստաալիքը։
Ավելի վաղ Operativ լրատվականը տեղեկացրել էր, որ հրաձգությունը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի արեւմուտքում, ուտելիքի ամենամեծ փառատոներից մեկի ժամանակ։