«Ես գտել եմ նրան, սիրում եմ անսահման». Գուրգեն Դաբաղյանն ամուսնանում է (լուսանկարներ)
Երգիչ Գուրգեն Դաբաղյանն ամուսնանում է։ Այս մասին նա հայտնել է Facebook-յան էջում արված գրառմամբ՝ լուսանկարներ տեղադրելով սիրելիի՝ Իննայի հետ։
«Սիրելի հայրենակիցներ, դեռ մանուկ հասակից իմ կյանքն անցել է ձեր աչքի առաջ: Իմացել եք իմ անձնականի և ստեղծագործական կյանքի հետ կապված ամեն բան, ինչի համար ուրախ եմ և ինձ համարում եմ բախտավոր մարդ:
Հիմա ժամանակն է ձեզ ներկայացնել այն մեծ փոփոխությունը, որը տեղի է ունեցել իմ կյանքում: Ես գտել եմ նրան, սիրում եմ անսահման, և իմ կյանքի մնացած տարիները մենք կապրենք միասին»,- գրել է նա՝ նշելով, որ տեղի կունենա իր կյանքի ամենակարևոր և ամենահիշարժան օրերից մեկը: «Սիրում եմ քեզ, իմ Իննա»,- գրել է երգիչը՝ օգտագործելով նաև «հարսանիք» հեշթեգը։