Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ակցիան` Կառավարության դիմաց (ուղիղ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները այս պահին Կառավարության դիմաց բողոքի ակցիա են անցկացնում:
Նրանք պահանջում են փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը:
Երկրորդ նախագահի աջակիցները իրենց հետ պաստառներ են բերել, որոնց վրա գրված է «Հաղթանակ, Ռոբերտ Քոչարյան»: Ակցիան հսկում են մեծ թվով ոստիկաններ: